Շներին ստերջացնելով՝ ավելի կատաղի, վտանգավոր են դարձնում․ մարդկանց հոշոտելու դեպք է եղել (տեսանյութ)

«Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանն անդրադառնալով փողոցային թափառող շների կողմից հարձակումների դեպքերին՝ ասաց, որ բավականին մտահոգիչ վիճակագրություն կա, որի համաձայն՝ 2019 թվականի տասն ամիսների ընթացքում կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակվելու 4036 դեպք է գրանցվել, և դրանց գերակշիռ մասը շների կողմից հարձակումներն են։

Նրա հավաստմամբ, թափառող շների դեմ պայքարի մեթոդը, որով այսօր առաջնորդվում են քաղաքային իշխանությունները, ճիշտ և արդյունավետ չէ և հենված չէ գիտելիքահեն մոտեցման, լուրջ ուսումնասիրությունների վրա։ Ստերջացումը կիրառվում է ասիական այն երկրներում, որտեղ շները պաշտամունքային նշանակություն ունեն, մինչդեռ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները Հայաստանի նման երկրների համար թափառող շների դեմ պայքարի այլ մեխանիզմներ են խորհուրդ տալիս։ Դրանից մեկը, օրինակ, էվթանազիան է, և եթե շնասերները շներին սպանելու, քնեցնելու վերաբերմունքի համար ամեն անգամ աղմուկ են բարձրացնում, ապա նրանք պետք է հաշվի առնեն, որ կենդանիների իրավունքները չպետք է գերակա լինեն մարդկանց իրավունքներից, և գերական պետք է մարդու անվտանգությունը համարվի, հետո միայն կենդանիների բարեկեցությունը և կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում