Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք: