Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց Երվանդ Մանարյանը (տեսանյութ)
Կյանքի 96-րդ տարում հավերժի ճամփորդ դարձավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Երվանդ Մանարյանը։
Նա նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան» և այլ ֆիլմերի համար, նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում։ Անմոռանալի են նրա կերտած դերերը կինոյում։
Երվանդ Մանարյանը հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան։
Մանրամասները՝ տեսանյութում