Թափառող շները հոշոտում են քաղաքացիներին․ Երևանն անտեր վիճակում է (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի հետ զրուցեցինք թափառող շների խնդրի մասին։ Օրերս մամուլից տեղեկացանք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174 և 176 դպրոցների, ինչպես նաև թիվ 92 մանկապարտեզի տարածքում մեծ քանակությամբ թափառող շներ կան, որոնք պարբերաբար հարձակվում են դպրոցահասակ երեխաների վրա։ Չնայած քաղաքապետարանից հայտնում են, որ կզբաղվեն այդ խնդրով, սակայն օպերատիվություն չի նկատվում այս խնդրի շուրջ։ Սոնա Աղեկյանը նշեց, որ բոլորս էլ սիրում ենք կենդանիներին, սակայն մարդկային կյանքերն ավելի կարևոր են։ Թափառող շները ստերջացվում են և կրկին բաց են թողնվում փողոց, դա բնականաբար, հարցի լուծում չէ։ Երևանում կենդանիների խնամքով զբաղվող կենտրոնների պայմանները աչքի չեն ընկնում իրենց վիճակով, սակայն կան բացառություններ։ Սա կարևորագույն խնդիր է, որը առաջացնում է «մարդասեր-կենդանասեր» անջրպետը։ Քաղաքային իշխանությունները պետք է հարցին շուտափույթ լուծում տան՝ պահպանելով հասարակության անվտանգությունը և կենդանիների համար խնամքի նորմալ պայմաններ ստեղծելով։

Մանրամասները՝ տեսանյութում