Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողով կանցկացվի

Հինգշաբթի՝ փետրվարի 20-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնեցնում են Սիրիայի վերաբերյալ եռակողմ գագաթաժողովի անցկացման օրը:

«Կողմերը աշխատանքներ են տանում գագաթաժողովի անցկացման օրը հստակեցնելու վերաբերյալ։ Երեք երկրների միջև պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում, գագաթաժողովի անցկացման օրը կհայտարարվի հանրությանը»,- տեղեկացրել է նախարարությունը:

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ սիրիական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ մարտի սկզբին՝ Թեհրանում:

Նշենք, որ փետրվարին տեղի է ունեցել ռուս-թուրքական խորհրդակցություններ Սիրիայի հարցով: Ավելի ուշ Անկարան դժգոհություն է հայտնել արդյունքներից ՝ միաժամանակ նշելով, որ իրենք շահագրգռված չեն Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը, ուստի նրանք մտադիր են շարունակել հանդիպումները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվային և Դամասկոսին մեղադրել է Սիրիայում քաղաքացիական անձանց վրա հարձակման մեջ: Ռուսաստանը հերքել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ շարունակում է հավատարիմ մնալ Սոչիի համաձայնագրերին և չի հարձակվում Սիրիայի քաղաքացիական բնակչության վրա:

Հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից։ 2015-ին Ռուսաստանի Զինված ուժերը պաշտոնական Դամասկոսի հրավերով սկսել են աջակցել երկրի տարածքների ազատագրմանը զինյալներից: Երկու տարի անց ռուսական հրամանատարությունը հայտարարել է ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտի մասին: Այս պահին երկրի որոշ շրջաններում շարունակվում է տարածքների ազատագրումը  ահաբեկիչներից։