«Վերելք»․ Պետք է ոչնչացնել մարդ-շակալի այս տեսակը, հյուրը՝ Վարդան Բալյան (տեսանյութ)

Ինչո՞ւ բոյկոտել հանրաքվեն, ո՞րն է դրա իմաստը, և ինչո՞ւ չասել՝ «Ոչ»։ Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ներկայացնում է իր մոտեցման հիմնավորումները, միաժամանակ համարելով, որ հանրաքվեն անցկացվում է իրավական կոպիտ խախտումներով, և այն չի կարող չբողոքարկվել։
Նա վստահ է, որ Փաշինյանը պետական այս համակարգի պարագայում իրականում ոչ մի համակարգային փոփոխություն կարողունակ չէ անել:
«Ինքս ականատես եմ եղել,- ասում է պարոն Բալյանը,- թե ինչպես է դպրոցի տնօրենը իր ուսուցիչների անձնագրերը ընտրական տեղամասի մուտքի դիմաց քվեարկության մտնելուց առաջ տվել ընտրողին ու իշխող ուժի վստահված անձի ուղեկցությամբ ուղարկել քվեարկելու։ Քվեարկության նախորդող օրերին ո՞վ չի նկատել ձայնագնման բացահայտ գործարքները, ո՞վ չի տեսել իր հարևանների տուն քվեարկության նախորդող գիշերը ընտրական գործակատարների մեքենաների ակտիվ անցուդարձը։ Ո՞վ չգիտի ձայն գնողների, քվեի համար փող բաժանող գանձապահների և հաշվետարների անունները։ Եվ ո՞ւր են այդ մարդիկ, մեր մեջ, ավելին, հիմա էլ հեղափոխական ուժի ընտրական թիմում հանգիստ տեղավորվել են։ Ու երբ ասում ենք, որ հենց սրա համար է պետք բոյկոտել, վիրավորվում եք, նեղանում»։
Վարդան Բայլանը կտրուկ եզրահանգումների է գալիս՝ մարդու բորենի տեսակը միշտ եղել է, ու բոլոր իշխանությունները, որ շակալներին իրենց կողքն են հավաքել, ժամանակի ընթացքում դարձել են սրանց կերը, որովհետև երբեք այս լեշակերները չեն կարող բավարարվել մենակ կրծողներ, սողուններ ուտելով։
Եթե ուզում ենք, որ 2018-ի հեղափոխությունը իսկապես հաջողի, պետք է ոչնչացնել մարդ-շակալի այս տեսակը։Top of Form

Մանրամասները՝ տեսանյութում