ՀՀ Գլխավոր դատախազը հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության հետ

Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում  կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: