Իշխանությունը չունի բավարար թվով հավատարիմ ու պատրաստված կադրեր, թիմակիցներ, ովքեր ամեն կերպ «վիզ կդնեն» իրենց համար

Այսօր ունենք մի իրավիճակ, որ հանրաքվեի քարոզչական գործընթացը քաղաքականից բացի, իրավական դիսկուրսի տեսք է ստացել, քանի որ «Ոչ»-ի քարոզչական կողմում ընդգրկված իրավաբանների խնդիրն է լինելու ցույց տալ, թե իրավական առումով պետության համար որքանով է կարևոր «ոչ» քվեարկելը կամ հանրաքվեն ընդհանրապես մերժելը։ Համաձայնեք, որ բավական բարդ խնդիր է սահմանադրական բարեփոխումն օրակարգ դարձնել ու 650.000 մարդու համոզել, որ կողմ քվեարկեն Սահմանադրության ինչ-որ անցումային դրույթի, մյուս կողմից էլ խնդիրն ավելի են բարդացնում սևերը՝ հրաժարվելով դառնալ քարոզարշավի ընթացքում պարբերաբար խոցման ենթակա թիրախ: Ու իրավիճակը հատկապես բարդ է, երբ «Ոչ»-ի ճամբարում ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ մասնագիտական հանրություն, որը ոչ թե դեմ է Նիկոլին, այլ դեմ է օրենքի խախտմանը, ապօրինի գործընթացներին, ու չի զլանում անընդհատ խոսել այդ մասին: Մի քանի դետալ, որ իշխանություններին խոչընդոտելու են գնալ ընտրական կեղծիքների ու ընտրախախտումների։ Նախ՝ ընտրական հանձնաժողովներում գործող իշխանություններն ունեն լուրջ խնդիր, քանի որ չունեն բավարար թվով հավատարիմ թիմակիցներ, ովքեր ամեն կերպ «վիզ կդնեն» իրենց համար: Երկրորդ՝ նրանք չունեն համապատասխան թվով պատրաստված կադրեր, ովքեր ձեռնամուխ կլինեն և կպայքարեն տեղամասերում «ոչ»-ականների փաստարկված գրոհները լիկվիդացնելու գործում։ Հավելեմ, որ հանրաքվեի ժամանակ գործելու են բավականին լուրջ վերահսկման մեթոդներ, այդ թվում՝ նորից հրապարակվելու են հանրաքվեին մասնակցած անձանց ցուցակները, լինելու է օնլայն հետևելու հնարավորություն, ինչպես նաև լրագրողներին հնարավորություն է տրվելու նկարահանել ընտրական ողջ գործընթացը, այնպես էլ քվեաթերթիկների հաշվելու ընթացքը։

Եթե հաշվի առնենք, որ արտահերթին մասնակցել է ՀՀ ընտրողների 43 տոկոսը, և այդ 43 տոկոսից Փաշինյանի օգտին քվեարկել է 70-ը, ստացվում է՝ մոտավորապես 800 հազար մարդ։ Որպես կանոն՝ հանրաքվեները, ի տարբերություն մյուս ընտրությունների, բավականին նվազ մասնակցություն են ունենում, օրինակ՝ 2015-ի հանրաքվեին «այո»-ն ստացել էր 35 տոկոս քվե։ Ներկա փուլում տրամաբանական է, որ իշխանությունների համար դժվար է լինելու ապահովել նման մասնակցություն, եթե ֆիքսենք, որ առկա է նաև գործող իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլի վարկանիշի անկում (դա բնորոշ է բոլոր հետհեղափոխական երկրներին)։ Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունների վարկանիշը տատանվում է 30-45 տոկոսի սահմաններում, և եթե անգամ դարձյալ ստանան նույն 70 տոկոս քվեն, հանրաքվեի տապալումն անխուսափելի է։ Ըստ այդմ հասկանալի է, որ իշխանություններն իրար խառնված օրական մի քանի ժողով ու նիստ են անում՝ փորձելով վերահաշվարկի ենթարկել սեփական թիմի հնարավորությունները հանրապետության տարածքում։ Մի բան ակնհայտ է. Գործող իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հանրաքվեն անցկացնեն: Իրենց համոզմամբ՝ միայն այդպես կկարողանան լիակատար իշխանություն ունենալ: Նեղ շրջանակներում չեն բացառում, որ հույսը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է: Վատագույն դեպքում՝ տեղամասերում և տարածքային ընտրական հանձնաժողովներում հոսանք անջատելու գաղափարը միշտ կա ու կա…

Հ.Գ. Այսօր մի շարք փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ պնդում են, որ ապրիլի 5-ի հանրաքվեի ժամանակ իշխանությունների համար բարդագույն է լինելու հավաքել իրենց անհրաժեշտ 650 հազար ձայները․ ճիշտ այդքան է անհրաժեշտ իշխանություններին «այո»-ն անցկացնելու համար։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Իշխանությունը չունի բավարար թվով հավատարիմ ու պատրաստված կադրեր, թիմակիցներ, ովքեր ամեն կերպ «վիզ կդնեն» իրենց համար:…

Опубликовано Artur R Tovmasyan Среда, 19 февраля 2020 г.