Միջազգային պահուստները երկրների արտաքին կառավարման գործիք են

Իրական ինքնիշխանության մասին

ՀՀ միջազգային պահուստները 2019 թ. վերջին կազմել են ավելի քան 2 մլրդ դոլար։ Ֆինանսներից հեռու մարդու համար սա «լավ լուր» է, փորձենք հասկանալ թե իրո՞ք այդպես է։

Միջազգային պահուստները ՀՀ-ից դուրս բերված և միջազգային ֆինանսական համակարգում ներդրված փողեր են՝ բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ ֆինանսական գերծիքների տեսքով։ Այսինքն իրականում այդ փողերը աշխատում են օտարերկրյա կազմակերպությունների համար, որի դիմաց մեզ փշրանքներ են շպրտում՝ տոկոսների տեսքով։

Հարց է առաջանում, ինչո՞ւ այդ փողերը ՀՀ-ում չեն ներդրվում։ Ամեն օր խոսում ենք ներդրումների մասին, բայց չէ՞ որ մենք 2 մլրդ դոլար փող ունենք արտերկրում։ Պատասխանը պարզ է՝ դա Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով արևմտյան ուժային կենտրոնին վճարվող հարկ է, որ դրված է աշխարհի բոլոր երկրների վրա և սահմանափակում է նրանց իրական ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Միջազգային պահուստները երկրների արտաքին կառավարման գործիք են։ Անհնազանդներին հնազանդեցնելու համար կարելի է պարզապես սառեցնել նրանց հաշիվները և վերջ։ Ամենաթարմ օրինակը Վենեսուելան է, որի բազմամիլիարդանոց պահուստները սառեցվեցին ԱՄՆ կողմից։

Հետևաբար, պահուստները պետք է վերադարձնել ՀՀ՝ մի մասը ներդնել տնտեսության մեջ, մյուսը պահել ոսկե ձուլակտորների տեսքով՝ ԿԲ-ի բունկերներում։ Այդ դեպքում մենք իսկապես կլինենք ինքնիշխան…

Տնտեսագետ Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

ԻՐԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՀՀ միջազգային պահուստները 2019թ. վերջին կազմել են ավելի քան 2 մլրդ դոլլար։ Ֆինանսներից…

Опубликовано Taron Simonyan Среда, 19 февраля 2020 г.