Հայաստանում այսօր նշվում է Գիրք նվիրելու օրը

Հայաստանում այսօր՝ փետրվարի 19-ին, նշվում է Գիրք նվիրելու օրը:

Օրվա ընտրությունը պայմանավորված է մեծ գրքասերի՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրով՝ 1869 թվականի փետրվարի 19-ին (հին տոմարով փետրվարի 7-ին) ծնվել է Հովհաննես Թումանյանը:

Այս օրը հասարակական վայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Եվ իհարկե, սա հրաշալի առիթ է՝ հարազատ մարդուն գիրք նվիրելու: