Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 2000-ից

Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2004-ի, ապաքինվել է ավելի քան 14,3 հազար մարդ, թոքաբորբի բռնկումից ի վեր վարակվածների թիվը գերազանցել է 74,1 հազարը։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին չորեքշաբթի հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջության պետական կոմիտեն:

Երեքշաբթի գերատեսչությունը տեղեկացրել է ավելի քան 72,4 հազար վարակվածների, 1868 զոհերի և ավելի քան 12,5 հազար առողջացածների մասին: Ըստ թարմացված տվյալների՝ երկրում կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցիչը մեկ օրում կազմում է 2,7%՝ նախորդ օրվա 2,57%-ի փոխարեն:

Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ բժիշկների հսկողության տակ է գտնվում վարակվածների հետ սերտ շփումների մեջ գտնվող 135,8 հազար բնակիչ: Չինաստանում ավելի քան 5,2 հազար մարդ վարակի կասկածանքով գտնվում է կարանտինի մեջ: Բժիշկների գնահատմամբ՝ երկրում ավելի քան 11,9 հազար վարակվածներ գտնվում են ծանր վիճակում: