Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են ուժով

Փետրվարի 19-ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր և անմարդկային ոճրագործության 16-րդ տարելիցը

Նիկոլին հիշեցրեք, թե հանուն խաղաղության ինչ կարող է տեղի ունենալ: Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են ուժով, եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

Փետրվարի 19-ին լրանում է Ռամիլ Սաֆարովի ստոր և անմարդկային ոճրագործության 16-րդ տարելիցը:

Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը 2004 թ. փետրվարին մասնակացում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաև հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց և միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը:

ՀԻՇԵՑՈՒՄ

Երկարատև դատական գործընթացից հետո 2006 թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել 30 տարի՝ առանց ներման իրավունքի:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլին հիշացրեք թե հանուն խաղաղության ինչ կարող է տեղի ունենալ: Խաղաղություն չեն մուրում, խաղություն պարտադրում են…

Опубликовано Artur R Tovmasyan Вторник, 18 февраля 2020 г.