Ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը թունավորում է հասարակությունը, իսկ բանակը հասարակության հայելին է

Ողբերգական դեպքերը բանակում իրականում դարձել է համար մեկ խնդիրը՝ և ոչ միայն բանակի համար, այլև առհասարակ բոլորիս համար։ Արդեն տևական ժամանակ գրեթե բոլոր հասարակական և քաղաքական միավորները հայկական տեղեկատվական դաշտում փորձում են վերլուծել և հասկանալ պատճառները, որոնք բերել են բանակում ինքնասպանությունների աննխանադեպ աճի։ Կարծում եմ, որ միանշանակ պատասխան չկա և տարատեսակ միակողմանի «րեցեպտները» չեն լուծի խնդիրը։

Օրինակ, շատ է խոսվում բանակում կրիմինալ ենթամշակույթի ազդեցության մասին։ Մասնակի կհամաձայնեմ, սակայն միայն մասնակի, չէ՞ որ այնպես չէ, որ այդ արատավոր բարքերն այս ամսվա ընթացքում են հայտնվել բանակում («դեդավշինա» կամ թայֆաբազություն կոչվածը)։ Բերվում են նաև այլ պատճառներ, սակայն, կարծում եմ, որ հիմնական պատճառներից է հանդիսանում ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը, որն իր լպրծուն գարշահոտով թունավորում է հասարակությունը, իսկ բանակը հասարակության հայելին է։ Մարդկանց ենթագիտակցությունն ուղղակի չի դիմանում ամենօրյա տեղեկատվական կատաղի լկտիությանը, որը ողողել է հասարակության գրեթե բոլոր շերտերը։

Պետք է խնդրի լուծմանը մոտենալ չափազանց համակարգված, խորքային հասարակական դիսկուրսի ներքո և կոշտ՝ թե՛ հասարակական վերահսկողության ինստիտուտների զարգացման ճանապարհով, թե՛ ընդհանուր հասարակական լարվածությունն իջեցնող լայնածավալ աշխատանքներով։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ողբերգական դեպքերը բանակում իրականում դարձել է համար մեկ խնդիրը՝ և ոչ միայն բանակի համար, այլ առհասարակ բոլորիս համար։…

Опубликовано Arman Abovyan Вторник, 18 февраля 2020 г.