«Ամազոնի» հիմնադիրը 10 միլիարդ դոլար կնվիրաբերի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ամերիկացի միլիարդատեր, «Ամազոն» ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը երկուշաբթի օրը հայտարարել է «Երկրի հիմնադրամ» ստեղծելու մասին, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ «Ինստագրամի» իր էջում գործարարը հայտարարել է, որ 10 միլիարդ դոլար կնվիրի հիմնադրամի աշխատանքներին:

«Հիմնադրամի աշխատանքի գործարկման համար կհատկացնեմ 10 միլիարդ դոլար և այս ամառվանից կտրամադրեմ դրամաշնորհներ: Երկիրը միակն է, որ միավորում է մեզ բոլորիս, եկեք նրան միասին պաշտպանենք»,- գրել է Բեզոսը:

Նա պատմել է, որ որպես նախաձեռնության մաս կֆինանսավորվեն գիտնականների, էկոակտիվիստների, հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որը ուղղված է շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության տարբեր մեթոդների մշակմանը:

«Կլիմայի փոփոխությունը մեր մոլորակի ամենամեծ սպառնալիքն է: Մենք կարող ենք փրկել Երկիրը, եթե խոշոր և փոքր ընկերությունները, պետությունները, միջազգային կազմակերպությունները, շարքային մարդիկ աշխատեն միասին»,- մատնանշել է գործարարը։

Ըստ Bloomberg-ի՝ Ջեֆ Բեզոսի ունեցվածքը մոտ 130 միլիարդ դոլար է: