ԱԺ-ում փակ քննարկում` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ անցկացրել են աշխատանքային փակ քննարկում` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ:

ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ զինծառայողների մահվան դեպքերի աճին և հանգամանքներին: