Միջոցառումներ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակին

Փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը: Փետրվարի 19-ը հայտարարված է նաև գիրք նվիրելու օր: Այդ առիթով Թումանյանի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ և ծրագրեր: Այս մասին տեղեկացնում են Թումանյանի թանգարանից և հայտնում միջոցառումների բովանդակությունն ու անցկացման վայրը:

10:30-16:00 «Թումանյանի կենացը» ավանդական հյուրասիրություն և խաղ-մրցույթ:

10:30-18:00 Հովհ. Թումանյանի թանգարանի հրատարակած գրքերի վաճառք հատուկ գնացուցակով:

11:30 «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի շնորհանդես:

13:00 «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդես («Ռոտոնդա» ներառական թատերախմբի ներկայացում):

15:00 Ներկայացում`«Սուտլիկ որսկանը» և «Կիկոսի մահը» (Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջ):

17:00  Համերգային ծրագիր՝ «Տիեզերք» բենդ: