«Երկնաքերներ գանգերից»․ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը խոսել է իր հասցեին հնչած սպառնալիքների մասին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը «Զվեզդային» պատմել է իր և Ռուսաստանի Դաշնության դեմ մշտական սպառնալիքների և վիրավորանքների մասին։

Երխովը նշել է  սպառնալիքներից մի քանիսը․ «Մենք երկնաքերներ կկառուցենք Ձեր զինվորների գանգերից» կամ «Դուք կվճարեք Ձեր թափած յուրաքանչյուր կաթիլ արյան համար» և այլն։ «Այնուհանդերձ մեր կարծիքով վերջերս Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների և, առհասարակ, Ռուսաստանի անվտանգության թեմայի շուրջ տեղեկատվությունը էականորեն մաքրվել է: Կարծում եմ, որ սա թեմայի հանդեպ հանրային ուշադրության դրսևորման հետևանք է։ Մենք երախտապարտ ենք նրանց, ովքեր դա անում են, դա կարևոր է»,- հայտարարել է Երխովը:

Միևնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, որ անհնար է լուրջ չվերաբերվել նմանատիպ հաղորդագրություններին, քանի որ այս դեպքում խոսքը ամբողջ պետության մասին է:

Դեսպան իր համար ամենաքիչն է անհանգստանում, քանի որ իրեն լավ և գրագետ պաշտպանում են։ Դիվանագետը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին։

Դիվանագետը շեշտել է նաև կատարվածի կարևորությունը, քանի որ անհնար է պաշտպանել օտարերկրյա հաստատությունների բոլոր աշխատակիցներին և մեկուսացնել Թուրքիայում մշտապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս էր հայտնել, որ Թուրքիան  կօգնի երկրի ներսում ռուս դիվանագետների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը: Գերատեսչությունը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և պարբերաբար թարմացնում է համապատասխան առաջարկությունները: