«Վերելք»․ Հանրաքվեն մեր ժողովրդի խելքի բանը չէ (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է Երրորդ հանրապետության տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ մեր ժողովրդի ցուցաբերած քաղաքական նախասիրությունները և  փաստերով հիմնավորում, որ մեր ժողովուրդը քաղաքական հարցերում ճիշտ կողմնորոշվելու, վերլուծելու, տրամաբանված որոշումներ կայացնելու հետ կապված լուրջ բարդություններ ունի։ Մեր ժողովուրդը հիասթափվել է իր բոլոր կուռքերից, անկախ այն հանգամանքից՝ նրանք եղել են իշխանության, թե ընդդիմության ճամբարում։

Համապետական ընտրություններում այս կամ այն քաղաքական գործչին տալով առնվազն 500-700 հազար քվե, կարճ ժամանակ անց երես են թեքել նրանցից։ Երեսուն տարվա մեջ դա եղել է տասնյակ անգամ, ինչը նշանակում է, որ ժողովուրդը քաղաքական բավարար մտածողություն չունի։ Իսկ նման դեպքում պետական կարևորության հարցերը հանրաքվեի դնելը անթույլատրելի է։ Եվ այսօր էլ հանրաքվեն նախաձեռնողները կամա, թե ակամա զբաղված են պետական վնասարարությամբ։
Իսկ հիմնավորումները՝ տեսանյութում: