Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ապաշխարել է Արմեն Ջիգարխանյանի առջև

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ներողություն է խնդրել նախկին ամուսնուց։

«Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման ժամանակ նա նշել է, որ դեռ սիրում է Ջիգարխանյանին, և ափսոսում է, որ իրենց չի հաջողվել նորմալ միջավայրում հրաժեշտ տալ միմյանց:

«Ես կցանկանայի քեզ ասել, որ դու եղել և մնում ես իմ կյանքի միակ գլխավոր մարդը, իմ միակ ամուսինը: Շատ կուզենայի լինել քո կողքին և վստահ եմ, որդու էլ լավ կզգայիր քեզ: Ներիր ինձ»,- Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի խոսքերն է մեջբերել «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ջիգարխանյանի նախկին կինը նաև նշել է, որ միշտ ինչ-որ բան անելուց առաջ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչպես կարձագանքեր նախկին ամուսինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան, որը Միացյալ Նահանգներից վերադարձել է դերասանի կողքին լինելու համար, կրկին մեկնել է Նահանգներ: