Աղոթք և խնկարկում հայ զինվորին

Ցավով և ափսոսանքով տեղեկացանք, որ մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը։

LIVEnews.am-ի խմբագրակազմը Հայկ Ասրյանի ողբերգական մահվան առիթով  վշտակցությունն է հայտնում իր աշխատակցուհուն՝ Նանե Արզումանյանին, որի եղբայրն էր Հայկը,  նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին, համաքաղաքացիներին, ամբողջ հայ ժողովրդին։ Աղոթք և խնկարկում հայ զինվորին։