Ինչո՞ւ ՍԴ, իսկ ԿԸՀ-ն սպրդեց (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ Նարինե Մեհրաբյանը, որի հետ խոսեցինք Հայաստանում ժողովրդավարության կայացման, ժողովրդի անունից խոսելու և ժողովրդի իշխանությունը չարաշահելու մասին։

«Սահմանադրական հանրաքվեն ներկայացվում է որպես ժողովրդավարության իրացման մոդել, մինչդեռ իմ կարծիքով սա սեփական պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու մոդել կարող ենք դիտարկել։ Մեզանում հաճախակի է հնչում՝ բոլորը վարչապետ են, բոլորն ունեն կառավարման իրավունք, բայց պետք է խորքային ուսումնասիրություն անել՝ արդյո՞ք դա է մեզ համար այն աշխատող մոդելը, որն անրհաժեշտ է հայ իրականության մեջ շոշափելի արդյունք գրացնելու համար, արդյոք այն հասարակությունը, որում մենք ապրում ենք, պատրաստ է ուղիղ ժողովրդավարության և նման ձևով ընդունված որոշումները երկարատև ապագայում դրական արդյունք են ունենալու, թե կարող ենք սխալվել։ Իսկ մեր պետականությունն այնպիսի շրջադարձային ժամանակաշրջանում է, որ պետք է մտածել՝ արժե՞ այդպիսի ռիսկային ճանապահ ընտրել, թե ոչ»,- ասաց հաղորդման հյուրը։

Նրա կարծիքով Հայաստանում իշխանության ձևերի համախմբված մոդելներ են գործում, մի հարցում առաջնորդվում են մի տրամաբանությամբ, մյուս հարցում՝ մեկ այլ տրամաբանությամբ։ Հստակ մարտավարություն, որ ժողովրդավարության տրամաբանությանը համապատասխան է իրականացվում, նշմարելի չէ։ Օրինակ, Ամուլսարի դեպքում հակառակ դրսևորում եղավ, երբ իշխանությունը հայտարարեց, որ ժողովուրդը չի կարող ճիշտ ու պետականամետ որոշում կայացնել, իսկ սահմանադրական հանրաքվեի դեպքում նման վստահություն է հայտնում ժողովրդին։ Իշխանության դրսևորոմներն իրավիճակային են, կառավարման մոդելի շուրջ միասնական քաղաքականություն չկա։

Հարցին, թե Հայաստանում կառավարման ինչ մոդել է այսօր գործում, միջազգայնագետն ասաց՝ մարդ-պետություն մոդելը։ Թեև, ըստ նրա, նաև քաղաքական նարցիսիզմի դրսևորումներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում