ԿԸՀ են ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր

2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի  12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ`

1․«Արցախի Պահպանողական» կուսակցությունը`16 թեկնածուների,

2․«Միասնական հայրենիք»  կուսակցությունը`62 թեկնածուների,

3․«Ազգային վերածնունդ»  կուսակցությունը` 20 թեկնածուների,

4․«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,

5․«Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` 33 թեկնածուների,

6․Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:

Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ին, շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում: