Հրայր Թովմասյանը քաղաքականացված մարդ է՝ ոչ քաղաքական մարմնի մեջ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախկին իշխանության օրոք  և այժմ պաշտոնավարող անձանց պաշտոնանկ անելու խնդրին՝ ասաց․ «Նախ և առաջ մենք ունենք բժիշկներ, որոնք աշխատել են հանրապետականների օրոք, դպրոցի տնօրեններ, որոնք ընտրությունների ժամանակ մասնակցել են, ոստիկաններ, պետական ապարատի աշխատակիցներ, լրագրողներ, որոնք աշխատել են հանրապետական պատգամավորների հետ։ Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու, որովհետև ակնհայտ և հասկանալի է եղել, որ մարդիկ ապրել են մի իրավիճակում, որից բոլորը հրաժարվել են: Եթե դուք զուգահեռներ եք անցկացնում Հրայր Թովմասյանի և դատախազի միջև, ապա Հրայր Թովմասյանի հետ կապված կա քրեական գործ, Թովմասյանը քաղաքականացված մարդ է, ոչ քաղաքական մարմնի մեջ։ Եկեք տարբերենք թացը չորից»։

Մանրամասները՝ տեսանյութում