Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով փետրվարին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ ըստ էության իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանը Ադրբեջանի խորհրդարանում, և այժմ Ադրբեջանի ԿԸՀ զբաղված է մանդատներ հետ վերցնելով այն պատգամավորներից, որոնք խորհրդարան են անցել։ Պատգամավորի խոսքով, ընտրությունները կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել և, ըստ էության, ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում