Խստորեն դատապարտում ենք Հայաստանը և Արցախը պառակտող հրապարակումները (տեսանյութ)

«Խստորեն դատապարտում ենք Հայաստան-Արցախ որոշակի պառակտում մտցնելու ենթատեքստ պարունակող հրապարակումները։ Մեզ համար դա անընդունելի գործելավոճ է»,-  այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ասաց, որ ղարաբաղցի հայաստանցի պառակտող հասկացողությունը ժամանակ առ ժամանակ դրվում է շրջանառության մեջ, որը պետք է բնում կտրուկ ճնշել։

Պատգամավորը անդրադառնալով բանակում զինծառայողների մահվան դեպքերին, նշեց, որ պետք է հասկանալ, թե Զինված ուժերում ի վերջո ինչ է կատարվում։

Մանրամասները՝ տեսանյութում