Կասպից ծովը կարմրել է (տեսանյութ)

Կասպից ծովը որոշ հատվածներում փոխել է գույնը՝ ստանալով կարմիր երանգ:

Ինչպես հայտնել է mk.ru-ն, ծովի ջրի գունափոխման պատճառը ջրիմուռներն են:

Գիտնականների խոսքով, ծովը կարմրել է դիատոմային ջրիմուռների պատճառով։

Տաք ձմեռը փոխել է տարբեր տեսակի ջրիմուռների զարգացման դինամիկան։ Գիտնականները նաև հաստատում են, որ ծովի նոր գույնը շրջակա միջավայրին չի սպառնում։ Ջուրը կարմրել է Կասպից ծովում աճող ջրիմուռների պատճառով։  Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Կասպից ծովի ջուրը կարմրում է։