Սևազգեստ կանանց գործով դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորին

Ինչպես առավել վաղ հայտնել էի Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների հայցը ընդդեմ սևազգեստ կանանց ներկայացված տեսքով վարույթ ընդունվելու շանսեր չունի։

Եվ ահա դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ էության, դատարանը արձանագրել է, որ հայցվորների կարգավիճակը նշվել է որպես իրավահաջորդներ, սակայն չեն ներկայացվել վերջիններիս իրավահաջորդ հանդիսանալու հիմքերը:

Բացի այդ՝ հայցվորները չեն վճարել պետական տուրքը, իսկ դատարանը գտել է, որ պետական տուրքից ազատելու հիմքեր չկան /կարծում եմ դատարանը հաշվի է առել նաև իրավահաջորդների ստացած 30 մլն դրամը/։

Եվ վերջապես առկա են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, որոնց չվերացման դեպքում, առհասարակ, կմերժվի հայցը վարույթ ընդունելը։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Սևազգեստ կանանց գործով դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորինԻնչպես առավել վաղ հայտնել էի մարտի 1-ի…

Опубликовано Alexandr S. Kochubaev Четверг, 13 февраля 2020 г.