Պատմության մեջ բոլոր ոճրագործությունները կատարվել են բարձր ժողովրդականություն ունեցող առաջնորդների հրահագով՝ հանուն ԺՈՂՈՎՐԴԻ և ԺՈՂՈՎՐԴԻ անունից

Համաշխարհային պատմության մեջ տեղ գտած բոլոր ոճրագործությունները, ցեղասպանությունները, պատերազմները, մարդկության դեմ հանցագործությունները հիմնականում կատարվել են բարձր ժողովրդականություն ունեցող առաջնորդների հրահագով՝ հանուն ԺՈՂՈՎՐԴԻ և ԺՈՂՈՎՐԴԻ անունից:

Այդ դաժան դիկտատորները, բռնակալները, միապետերը, զինվորականները և քրմապետերը իրենց նույնացրել են ԺՈՂՈՎՐԴԻ հետ, ինքնահռչակվել ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՐ, Աստծո ներկայացուցիչը երկրի վրա:

Ժամանակակից ժողովրդավարությունը քիչ առնչություն ունի անմիջական ժողովրդավարության հետ, քանի որ հիմնված է ներկայացուցչական ժողովրդավարության, ինստիտուցիոնալ համակարգի, սկզբունքների, արժեքների և իդեալների, զսպումների և հակակշիռների, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների վրա, որոնք սահմանափակված են պարտականությունների և պատասխանատվության համարժեք չափաբաժնով:

Իրական ժողովրդավարություններում ժողովուրդը ձևավորում է իշխանություն, և գնում իր առօրյա կյանքով ապրելու, իսկ այդ իշխանությունը ֆիքսված ժամկետում հանձն է առնում իրականացնել իր նախընտրական խոստումները՝ հաջորդ ընտրություններում կրկին վստահություն հայցելու համար: Ժամանակակից ժողովրդավարություններում մարդիկ ենթարկվում են ինստիտուտներին և համակարգերին, այլ ոչ թե դրանք հարմարեցնում իրենց ճաշակին և քմահաճույքներին:

«Նոր Հայաստանի» իշխանական երիտասարդների պատկերացումները ժողովրդավարության մասին մնացել են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների ժամանակներում, երբ «ժողովրդի» անունից կարելի էր վերացնել մի ամբողջ ռասա, էթնոս, ձևավորել անձի պաշտամունք և համազգային երկրպագման ծեսեր հորինել՝ «ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՐ» կերպարը շարքային մահկանացուների մտքում և հոգում վառ պահելու համար:

Սա խիստ վտանգավոր երևույթ է և Հայաստանի ժողովուրդը պետք է իր կոշտ դիրքորոշումն արտահայտի և խիստ գնահատական տա իշխանությունների անպատասխանատու վարքագծին՝ մերժելով արհեստական հանրաքվեն, ասելով. տվել ենք իշխանություն, գնա աշխատի, հաղթահարիր ներքին վախերդ ու բարդույթներդ, գտիր քո մեջ համարձակություն և իրագործիր որոշումներդ՝ առանց տեղի ու անտեղի «ժողովրդի» վրա հղում անելու:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Համաշխարհային պատմության մեջ տեղ գտած բոլոր ոճրագործությունները, ցեղասպանությունները, պատերազմները, մարդայինության դեմ…

Опубликовано Artur Ghazinyan Четверг, 13 февраля 2020 г.