Իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ

Ուշադրությունը դեպի Մյունհեն

Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը:

Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարևոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ և անտանելի լինելուց, նաև խիստ վտանգավոր է Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համար:

Ինչն է պատճառը. թերևս հանրաքվե կոչվող շոուի շրջանակներում գլխավոր դերակատարի` «ոչ»-ի շտաբի դատարկությունը: Ինչու եմ ասում գլխավոր, որովհետև Փաշինյանի բոլոր քաղաքական ակցիաների մեջ գլխավոր դերակատարը շտապես եղել է «հակահերոսը»` իր գոյության հիմնական պատճառը, սնուցող աղբյուրը, կենսական պորտալարը:

«Լուսավոր Հայաստանի» կողմից «ոչ»-ի ճամբարից հրաժարվելու արդյունքում Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի, ինչը նշանակում է, որ նա հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ`վերջնականապես տապալելով 650.000 «այո» գեներացնելու նույնիսկ տեսական հնարավորությունը:

Սակայն, իմ խորին համոզմամբ, երեկվա հիստերիկ դրամայի հիմքում ընկած է ոչ այնքան հանրաքվեի իրավական տապալումը, որքան նախօրոք մշակված ,գունագեղ տեսարաններըե իրացնելու անհնարինությունը, ինչը հնարավորություն չի տալու շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ գործընթացներից:

Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր և դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք:

Չենք շեղվում, գնում ենք առաջ . . .

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Ուշադրությունը դեպի ՄյունհենԵրեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ…

Опубликовано Artur Ghazinyan Четверг, 13 февраля 2020 г.