Ավտոներկրման շուկայում ստեղծվել է սառեցված վիճակ, և պարզ չէ, թե արտահանումը ոնց է լինելու (տեսանյութ)

Այսօր ավտոներկրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ավտոներկրման խնդիրներին, նշել է, որ պետք է հայ-ղազախական, հայ- ռուսական, հայ-ղրղզական, հայ-բելառուսական հարաբերությունների համար համապատասխան պայման ստեղծել։ Մասնավորապես Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը ընդամենը 37-ից 40 միլիոն դոլար է, որը բավական փոքր թիվ է։ Միքայել Մելքումյանը հավելեց, որ պետք է ունենալ օրենսդրական և վարչարարական պայմաններ։

Պատգամավորի խոսքով,  ավտոներկրման շուկայում ստեղծվել է սառեցված վիճակ, նախկինում ակտիվ ներկրում և արտահանում էին Ղազախստան, Ռուսաստան և այլ երկրներ, սակայն ստեղծվել է մի իրավիճակ, որ պարզ չէ, թե արտահանումը ոնց է լինելու։

«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն էլ նշեց, որ խնդիրները կապված են ԵԱՏՄ շրջանակներում միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման հետ, որ Հայաստանի Հանրապետությունից այսօր Ղազախստանի Հանրապետություն արտահանվում են տրանսպորտային միջոցներ, և ղազախական ավտոշուկան կարծես թե մի փոքր նեղված է, թե ինչի պետք է միայն արտահանվի։ Գևորգ Հովհաննիսյանը հավելեց, որ առաջարկել են համագործակցությունը կազմակերպել իրավաբանական անձանց միջոցով, որպեսզի շուկան դառնա ավելի քաղաքակիրթ և ավելի նպատակային, որպեսզի լինի փոխշահավետ համագործակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում