Հղում են անում դրան, որպեսզի ցույց տան, թե մենք պաշտպանում ենք մեկ անձի․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ Անի Սամսոնյանը պարզաբանեց, որ գործընկերոջ հետ բովանդակային քննարկում է եղել իր ներկայացրած՝ նվիրատվությունների կարգավորման մասին օրինագծի վերաբերյալ։ Անի Սամսոնյանը նշեց, որ խոսքը Համազասպ Դանիելյանի մասին է, որը փորձել է դաստիարակչական խրատներ տալ, իսկ ինքը կոչ է արել վերադառնալ բուն թեմային։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի բանախոսը «Իմ քայլ»-ի այն դիտարկման վերաբերյալ, թե «բա էլ Հրայր Թովմասյանին պաշտպանելը ոնց է լինում, պիտի անպայման Սահմանադրական դատարանի դիմաց պառկեի՞ք, որ լիներ պաշտպանել»։

«Հրայր Թովմասյանին պաշտպանելը, ընդամենը հղում են անում դրան, որպեսզի ցույց տան, թե մենք պաշտպանում ենք մեկ անձի՝ փորձելով թաքցնել այն, որ իրենք ընկել են այդ մարդու հետևից։ Մենք բազմիցս ամբիոնից հնչեցրել ենք, որ մենք պաշտպանում ենք օրենքն և իրավականությունը»,- ընդգծեց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում