Բաքուն հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ալիևի խոսքով՝ առանձին միջազգային կազմակերպություններ կանխակալ գնահատական են տվել Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին։ «Երբեմն բացասական եզրակացությունները պատրաստվում են դեռ մինչև քվեարկության անցկացումը»,- նշել է նա, հավելելով, որ Եվրախորհրդի կողմից նման վերաբերմունքի վերջին դրսևորումը «Ադրբեջանում քաղբանտարկյալների կապակցությամբ տեղեկատվության մասին գործի» վերաբերյալ բանաձևն էր: Ալիևն այդ փաստաթղթի ընդունումը որակել է կոպտագույն միջամտություն ընտրություններին: «Մենք մերժում են մեր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և չենք կատարելու, մեզ ներկայացված, այսպես կոչված, պահանջները»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան բանաձևը Բաքվից պահանջել էր «հուսալիորեն և ամբողջ ծավալով» լուծել քաղբանտարկյալների խնդիրները: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար այդ փաստաթուղթն ընդամենը թղթի կտոր է: