Իմ իրավական գիտելիքները հուշում են, որ հանրաքվեն կկայանա (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հիմա ունենք մի իրավիճակ, ստեղծել են խրամատ, որտեղ հավաքվել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հանրապետական մի քանի բեկորներ, իրենք էլ ասում են․ «Տեսեք՝ ինչ է կատարվում, հեղափոխությունն ուզում են ձեր ձեռքից խլել»։

Լրագրողների հարցին ի պատասխան, թե հնարավոր է արդյո՞ք հանրաքվեն չկայանա, բանախոսը նշեց, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել հանրաքվեն, «սա այլ հարցով հանրաքվե չի, ՀՀ ժողովուրդը պիտի հեղափոխության վերջակետը դնի»։

Ալեն Սիմոնյանի խոսքով, Էդմոն Մարուքյանը չի կարողանա խուսափել, պիտի հստակ դիրքորոշում հայտնի, այլապես կհայտնվի Սերժ Սարգսյանի հետ նույն զամբյուղի մեջ։

«Ես բացառում եմ, որ չի լինի «Ոչ»-ի ճամբար»,- հավելեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում