Համաձայն չեմ Էդմոն Մարուքյանի հետ՝ մենք առաջնորդվել ենք Սահմանադրության 2-րդ և 202-րդ հոդվածներով (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ Էդմոն Մարուքյանի հետ, որովհետև իրենք առաջնորդվել են Սահմանադրության 2-րդ և 202-րդ հոդվածներով։

Ի պատասխան այն հարցադրմանը, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է արհեստական, կեղծ «Ոչ»-ի ճամբար ստեղծել, եթե այն չձևավորվի քաղաքական ուժերի կողմից՝ Հ․ Աղազարյանը ընդգծեց, որ իր դիտարկմամբ, «Ոչ»-ի ճամբար կարող է չստեղծվել մի պատճառով, որպեսզի քվորումի խնդիր առաջանա, իսկ իրենք չեն պատրաստվում ստեղծել կեղծ ճամբար, քանզի իրենք բաց աչքերով են նայում ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում