ԵԺԿ-ը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գնահատականը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»։