Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա. Նարինե Մկրտչյան

ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով:

Իրականում ՀՀ ինքնիշխանության համար Վահե Գրիգորյանի անխոնջ պայքարն անցնում և հանգում է ՍԴ նախագահի աթոռի մոտով: Ամբողջ մի հետհեղափոխական երկիր մատի վրա պտտացնող Վահե Գրիգորյանը որոշել է մատ թափ տալ եվրոպական կառույցների վրա՝ արհամարհանքով նետելով՝ «Այդ դուք չէի՞ք, որ…»:

Այդ դո՞ւ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ: Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա:

Ամբողջ մի երկիր դարձել է քո հավակնությունների գերին:

Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր…

Опубликовано Narine Mkrtchyan Понедельник, 10 февраля 2020 г.