ԿԸՀ-ն ստացել է նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրանցման փաստաթղթերը

Մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար փետրվարի 10-ի՝ ժամը 17:00-ի դրությամբ ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօր հանձնաժողովը ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը:

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր առայժմ չեն գրանցվել: