Թուրքական հրետանին կրակ է բացել Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքի ուղղությամբ․ Al Jazeera

Թուրքական հրետանին գնդակոծել է Սարակիբ քաղաքը, որը մի քանի օր առաջ սիրիական բանակը վերադարձրել էր իր վերահսկողության տակ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Al Jazeera-ն:

Տեղեկություններ են տարածվել, որ թուրքական բանակը ծանր հրետանուց գնդակոծում է Սարակիբ քաղաքը և նրա շրջակայքը, որտեղ տեղակայված են սիրիական բանակի զորքերը:

Միևնույն ժամանակ, հաղորդում են, որ «սիրիական ընդդիմության զինված ստորաբաժանումները, թուրքական հրետանու քողի տակ, լայնածավալ հարձակողական գործողություններ են նախաձեռնել» Իդլիբ նահանգի արևելքում տեղակայված կառավարական ուժերի դեմ:

Կիրակի օրը սիրիական բանակի հրամանատարությունը հաղորդել էր, որ բանակը վերականգնել է վերահսկողությունը 600 կմ2 տարածքում, Հալեպի ու Իդլիբի հյուսիսային նահանգներում և ահաբեկչական խմբավորումների գրոհայիններից ազատագրել է տասնյակ բնակավայրեր: