Հանրաքվեն լակմուսի թուղթ է

Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Այս համատեքստում, հանրաքվեի նշանակությունը կրկնապատկվում է, քանի որ դրա արդյունքների հիման վրա է կառուցվելու առաջիկա ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը՝ դերակատարների հետ միասին…

Այլ կերպ ասած՝ հանրաքվեն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար, թե արդյո՞ք նախկին քաղաքական ռեժիմը և իր տարբեր սատելիտներ դեռևս պահպանում են իրենց նվազ կենսունակությունը, թե՞ ամբողջությամբ ջախջախված են:

Այս գործընթացը լինելու է քաղաքական դաշտը մաքրելու, նոր հանրային ու քաղաքական ուժերի համար մեկնարկի, ճիշտ դիրքավորման և առաջիկա տարիների համար էական դերակատարություն ունենալու առանցքային միջոց և հնարավորություն…

Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից

Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ…

Опубликовано Norayr Norikyan Суббота, 8 февраля 2020 г.