«Ազգային Անվտանգություն» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Այսօր լրանում է մեծ հայրենասեր, ականավոր քաղաքական ու պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան 134-ամյակը: Մարդ, որ իր կարճատև կյանքն անվերապահ նվիրումով ծառայեցրեց հայ ժողովրդի վերածննդի ու հայկական պետականության վերստեղծման վեհ գաղափարների իրականացմանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցությունը շնորհավորում է  հայ ժողովրդին Ալեքսանդր Մյասնիկյան հայորդու ծննդյան օրվա կապակցությամբ, ու երիտասարդ սերնդին մաղթում վառ պահել նրա հիշատակն ու օրինակելի կենսագրությունը:

«Ազգային Անվտանգություն» կուսակցություն

09․02․2020 թ․