«Ես պնդում եմ, որ խոսնակը ստում է, ինչպես ստում էր, պնդելով, որ բանակցություն չկա, ինչպես ստում էր…». Արթուր Դանիելյան

ՀՀ ԱԳՆ-ն նոր մի տեքստ է տարածել, որի ամեն մի ստորակետը մի հատ գյուլլի ա արժանի

ՀՀ ԱԳՆ-ն նոր մի տեքստ է տարածել, որի ամեն մի ստորակետը մի հատ գյուլլի ա արժանի: Ուրեմն, նախ իրենց խոսնակի շուրթերով նրանք պնդում են, որ ադրբեջանցիներին Արցախում բնակեցնելու մասին խոսքերը «սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող» են: Ես պնդում եմ, որ խոսնակը ստում է, ինչպես ստում էր, պնդելով, որ բանակցություն չկա, ինչպես ստում էր, պնդելով, թարգմանչի վրիպակով է հայերեն տեքստ ԱՎԵԼԱՑՐԵԼ, ինչպես ստում էր, պնդելով, որ լրագրողների փոխանակման պայմանավորվածությունը գաղտնի է պահվել անվտանգության նկատառումներից ելնելով,ինչպես ստում էր, բազմաթիվ այլ դրվագներում:

Ժնևում երկու օր շարունակ ընթացել են բանակցություններ Մադրիդյան սկզբունքների շուրջ, հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք պետք է պահվեն գաղտնի հայ ժողովրդից: Սա բառացիորեն գրված է բանակցությունների արդյունքում տարածված հայտարարության մեջ:

Բայց սա դեռ ամենը չէ, խոսնակ Նաղդալյանը նաև ասել է` «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»: Հասկանու՞մ եք, ՀՀ ԱԳՆ խոսնակը նախ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները կոչում է «ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքար» ու կոչ է անում էդ պայքարում չանդրադառնալ Արցախի հարցին:

Կրկրնում եմ՝ սուտ ես ասում: Դուք միտումնավոր լեգիտիմացրել եք, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական համայնքը» ու միտումնավոր ու հետևողականորեն դելեգիտիմացնում եք Արցախի սուբյեկտայնությունը: Դուք Արցախի նախագահին ստորացնելու եք ու ուզում եք մի սեղանի շուրջ նստացնել ադրբեջանցի ինչոր ՀԿ-ի տնօրենի հետ: Ու որ հանկարծ Արցախից բողոքող չլինի, հիմա այնտեղ եք սադրում բոլորին բոլորի դեմ: Ժնևում քննարկվել է թե սկզբունքները և թե դրան հասնելու բոլոր մանրուքները ընդհուպ մինչև ՍԴ դատավորներին հրաժարականի դիմաց ապօրինի հանրաքվեով շանտաժ անելու մարտավարությունը և հետո այդ հանրաքվեն չեղարկելը:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ ԱԳՆ-ն նոր մի տեքստ է տարածել, որի ամեն մի ստորակետը մի հատ գյուլլի ա արժանի: Ուրեմն, նախ իրենց խոսնակի շուրթերով…

Опубликовано Artur Danielyan Пятница, 7 февраля 2020 г.