Փաշինյանը մի կողմից անգրագետ պողոսներով է շրջափակված, մյուս կողմից` ներքին թշնամիներով» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձանք քաղաքական տարբեր թեմաների՝ ԱԺ ելույթներից մինչև Արթուր Վանեցյան, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից մինչև գլխավոր դատախազ Արթուր Դավթյան։

Արթուր Հայրապետյանը նշեց․«Պաթոսախեղդ արեցիք-թողեցիք ԱԺ ամբիոնը։ Ձեր ելույթները քոռ կոպեկի արժեք չունեն, քանի դեռ դուք չեք գիտակցել, թե դուք որտեղ եք հայտնվել, ինչ պատասխանատվություն ունեք, և որն է ձեր առաքելությունը։ Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել, ոչ թե ինքնահաստատվելու ամբիոն։
Ինձ այնպիսի անպատվություն է թվում, որ ԱԺ-ում, մեծամասնություն կազմող երեսփոխանները ցանկացած հանգամանքում մարտնչում են պարտվելու հաստատ մտադրությամբ: Զավեշտալի է նաև այն, որ ընդդիմություն չունենք։ Ու այս շարունակվող աննախադեպ ելույթների ցուցադրությամբ էլ փորձում ենք ելք գտնել։
Կարեկցում եմ վարչապետին։ Մի կողմից անգրագետ պողոսներով է շրջափակված, մյուս կողմից` ներքին թշնամիներով»։

Մանրամասները՝ տեսանյութում