ԱՄՆ-ը ոչնչացրել է Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկին․ հայտարարել է Դոնալդ Թրամփը

Եմենում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ԱՄՆ-ը ոչնչացրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Քաշիմ ալ-Ռիմիին, ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ը Եմենում անցկացրել է հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում ոչնչացվել է Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» հիմնադիր-առաջնորդ Քաշիմ ալ-Ռիմին»,- նշվում է հայտարարության մեջ։

Թրամփն ընդգծել է, որ նրա ոչնչացումը հարված է «Ալ Քաիդային» և «մեզ մոտեցնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող այս խմբավորումը արմատախիլ անելուն»։

«Մենք կշարունակենք պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ հետևելով և ոչնչացնելով ահաբեկիչներին, ովքեր ձգտում են մեզ վնաս հասցնել»,- շեշտել է ԱՄՆ նախագահը: