Շարքային քաղաքացին նայում և վերջնական հիասթափվում է

Արդյո՞ք սրա համար էր հույսով և հավատով ընտրում Նիկոլին, ընտրում «փոփոխությունները»:

Այսօրվա ԱԺ նիստը ցույց տվեց, որ շարքային քաղաքացին մնացել է լուսանցքում և հետևում է մի բեմադրության, որտեղ անտեսվում է պետությունը, Սահմանադրությունը՝ հանուն մեկ մարդու կապրիզի:

Իշխանափոխությունից երկու տարի անց էլ այս մարդիկ կռիվ են տալիս նախկինի հետ և անարդյունք: Չստեղծելով ոչինչ՝ կրկին քննադատում և մերժում են նախկինը:

Այս հանրաքվեային շոուն կազմակերպելուց առաջ լավ կլինի ժողովրդի անունից խոսող պարոնները պատասխանեն մի հարցի՝ ի՞նչ փուշ են հանել այդ ժողովրդի մատից, գյուղացու, մտավորականի, ուսանողի ո՞ր խնդիրն են լուծել:

ՍԴ, ՍԴ, ՍԴ լսելով՝ մարդկանց կյանքը չի լավանում, ու այս անգրագետ քննարկումները լիարժեք բացեցին այսօրվա՝ օրենսդիր իրեն համարող մեծամասնության դեմքը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Շարքային քաղաքացին նայում և վերջնական հիասթափվում էԱրդյոք՞ սրա համար էր հույսով և հավատով ընտրում Նիկոլին,ընտրում…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 6 февраля 2020 г.