Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է։ Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումն ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …»: