ԱՄՆ փորձագետները գնահատել են iPhone 11 Pro-ի վտանգները

Կալիֆորնիայում գործող RF Exposure Lab անկախ լաբորատորիայի փորձագետները պարզել են, որ iPhone 11 Pro-ի ռադիոհաճախականության ճառագայթման մակարդակը երկու անգամ ավելի բարձր է, քան ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի (FCC) կողմից սահմանված չափը: Հաղորդել է iPhoneHacks պորտալը:

Ըստ լաբորատոր թեստերի, iPhone 11 Pro-ն ունի էլեկտրամագնիսական ճառագայթման հատուկ կլանման գործակից, որը հավասար է 3.8 Վտ/կգ, մինչդեռ կապի հանձնաժողովը սահմանել է 1,6 Վտ/կգ ստանդարտ, նշում է հրատարակությունը:

Հստակեցվում է, որ ճառագայթումը չափվել է մանեկենից 5 մմ հեռավորության վրա: Այսինքն՝ սարքն ավելի վտանգավոր է մարդու համար, եթե այն մարմնի մոտ է, օրինակ գտնվում է գրպանում:

Այնուամենայնիվ, պորտալը շեշտում է, որ Apple-ը և FCC-ը մանրակրկիտ ստուգում են իրենց սարքերը և դժվար թե նման սխալ թույլ տային:

Բացի դրանից, հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ նման մեղադրանքներ հնչել են նաև iPhone 7-ի հասցեին, սակայն կրկնակի ստուգումը հերքել է սարքի վտանգը:

Հունվարի 28-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Apple ընկերության սմարթֆոնի արտադրությունը վտանգված է՝ Չինաստանում տարածված կորոնավիրուսի պատճառով: