Զինյալները գազի բալոններով նոր հարձակումներ են հասցրել Հալեպին

Tvzvezda.ru-ի տեղեկացմամբ, զինյալները նոր հարձակումներ են հասցրել Հալեպի խաղաղ շրջաններին՝ սպանելով առնվազն չորս մարդու:

Ի պատասխան՝ կառավարական ուժերը հարվածել են ահաբեկիչներին, սակայն նրանք հասցրել են հարվածել տներին։

Որպես ռումբեր, ահաբեկիչներն օգտագործել են գազի բալոններ: Դրանց վտանգավորությունը նրանում է, որ թռիչքային ուղին անկանխատեսելի է, և վնասի մասշտաբները շատ ավելի մեծ են, քան ականների ու հրթիռների, քանի որ բալոնը պարունակում է տասնյակ կիլոգրամ պայթուցիկներ:

«Դա դժոխքի էր նման, առաջին պայթյունից հետո ես թաքնվեցի սենյակում: Հետո եղան էլի պայթյուններ։ Շատ սարսափելի էր, ես գոռացի, որ եթե ամեն ինչ փլուզվի, գոնե ինչ-որ մեկը լսեր, որ տանը մարդիկ կան»,- նշել է Մահմուդ Բալիդը:

Հալեպի ավերված շրջաններում բնակարաններն ավելի շատ նման են փլատակների: Մարդիկ վախենում են վերադառնալ իրենց տներ, միայն երբեմն թաքնվում են նկուղներում ՝ սպասելով հրետակոծության։ Հաճախ, քաղաքացիները վերադառնում են իրենց տներ՝ հրետակոծումից հետո մնացած իրերը հավաքելու և հարազատների մոտ մեկնելու համար: Քանի որ զինված ուժերը նախազգուշացրել են, որ հրետակոծումը կարող է վերսկսվել մոտ ապագայում: