Իմպիչմենի գործով Սենատն արդարացրել է Դոնալդ Թրամփին

Քվեարկության արդյունքների համաձայն, փետրվարի 5-ին ԱՄՆ կոնգրեսի վերին պալատն արդարացրել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ իմպիչմենտի գործընթացում առաջադրված երկու մեղադրանքով: Այս մասին տեղեկացրել է «Իզվեստիան»։

Առաջին՝ իշխանության չարաշահման հոդվածով նախատեսված մեղադրանքի համար քվեարկել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 48 անդամ (ներառյալ հանրապետական Միթ Ռոմնին): Նախագահի մեղավորությունն ապացուցելու համար անհրաժեշտ էր 100 սենատորների ձայներից առնվազն 67-ը:

Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասին երկրորդ հոդվածի դեմ քվեարկել է 52 սենատոր:

Համաձայն Սենատի հանդիպումների արդյունքների՝ ԱՄՆ նախագահը անմեղ ճանաչվեց իմպիչմենտի գործով: