Կորոնավիրուսային վարակը չի կարող փոխանցվել մրգերի կամ ծանրոցների միջոցով․ Արսեն Թորոսյան

Վերջին օրերին և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Այս մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով․«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա։

Խնդրում եմ տարածել այս տեղեկատվությունը»։