Շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք համածառայակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ի, Խ.Գ.-ի և Ա. Ս.-ի նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: այս մասին տեղեկացրել է ՔԿ լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: